Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Նաիրիտցիները կրկին բողոքում են. նրանք չեն ստացել 18 ամսվա աշխատավարձ

Նաիրիտցիները կրկին բողոքում են. նրանք չեն ստացել 18 ամսվա աշխատավարձ
04.09.2014 | 12:50

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր կառավարության շենքի դիմաց պահանջել են վճարել իրենց 18 ամսվա աշխատավարձը: Ավելի ուշ նրանց է մոտեցել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և ասել, թե նաիրիտցիներն առաջիկա օրերին կստանան մեկ ամսվա աշխատավարձ, իսկ մինչև սեպտեմբերի 15-ը կառավարությունը կներկայացնի փաթեթ՝ հարցին վերջնական լուծում տալու համար: «Ընդհանուր աշխատավարձի հետ կապված խնդիրները մենք փաթեթով կներկայացնենք ամսի 15-ին, մինչ այդ մեկ ամսվա աշխատավարձը կվճարենք մոտակա օրերին»,-ասել է Երվանդ Զախարյանը: Նաիրիտցիները Զախարյանի խոսքերին արձագանքել են սուլոցներով և ակնհայտ դժգոհությամբ:

Դիտվել է՝ 3302

Մեկնաբանություններ